Դաս 21. Մկնիկի և ստեղնաշարի պարամետրերի փոփոխում
Windows համակարգում
աշխատանքը հիմնականում կատարվում է մկնիկ գործիքով, որը սահեցնելով հատուկ ներդիրի
վրայով և հետևելով էկրանի վրա նրան համընթաց շարժվող ցուցիչին, ընտրում ենք ցանկացած
օբյեկտ աշխատանքային սեղանի վրա և աշխատում նրա հետ: Մկնիկը ունի 2 կոճակ և մեկ գլորվող
կոճակ, որն հիմնականում օգտագործվում է ինտերնետում աշխատելու համար: Մկնիկի կոճակներից
ավելի շատ օգտագործվում է ձախ կոճակը, որի կրկնակի սեղմումով կարող ենք բացել մեզ հետաքրքրող
օբյեկտները: Իսկ աջ հիմնականում բացում է կոնտեքստային ցուցակը, որից ընտրում ենք մեզ
անհրաժեշտ գործողությունը: Ձախլիկների համար հնրավորություն է տրված փոխել մկնիկի աջ
և ձախ կոճակների տեղերը: Կարելի է փոխել նաև մկնիկի սլաքի տեսքը տարբեր գործողությունների ժամանակ, կարող ենք փոխել նաև
մկնիկի զգայունությունը(կրկնակի սեղմումների արագությունը):
Ստեղնաշար օբյեկտի բացված պատուհանում կարող
ենք կատարել ստեղնաշարի կոճակների գործարկման արագության, սիմվոլների, լեզուների բեռնման,
ստեղնաշարի տիպի և այլ տեղակայումներ:
|