Դաս 22. Աշխատանքային սեղանի պարամետրեր
Աշխատանքային
սեղանի պարամետրերը փոփոխելով կարող են ավելի հարմարավետ դարձնենք այն միջավայրը, որտեղ
աշխատում ենք: Մենք կարող ենք փոխել աշխատանքային սեղանի նկարը, ցուցադրել կենտրոնում
փոքր չափերով, ամբողջ էկրանով, ավելացնել նոր
էլեմենտներ աշխատանքային սեղանի վրա: Կարող ենք էկրանի պաշտպանության ռեժիմի պարամետրերը
փոփոխել, որը հետապնդում է 2 նպատակ՝ մեծացնելու էկրանի շահագործման ժամկետը և խնայելու
մոնիտորի կողմից ծախսվող էլեկտրաէներգիան, եթե ժամանակավորապես չենք աշխատում էլեկտրական
ցանցին միացված համակարգչի հետ: Պաշտպանության ռեժիմը միացնելուց հետո էկրանին ցուցադրվում
է շարժական պատկեր:

|