ՈՒրբաթ, 27.06.2025, 21:08Գլխավոր էջ

Բաժնի անվանակարգերը

Որոնել

Այցելուներ

Նյութերի ընտրություն

Ֆայլերի, թղթապանակների, կանչագրերի ստեղծում
27.07.2013, 20:21

Դաս  33.   Ֆայլերի, թղթապանակների, կանչագրերի ստեղծում


Ֆայլը  դա համակարգչի հիշողության  մի հատված է, որտեղ պահվում է տեղեկատվություն (նկար, երաժշտություն, տվյալներ, տեքստ և  այլն):   Ֆայլին տրվում է անուն (1-ից մինչև 255 սիմվոլ):  

Նոր ֆայլ ստեղծելու համար անհրաժեշտ է ընտրել վայրը որտեղ ուզում ենք ստեղծել ֆայլը այնուհետև  կատարել  New- Microsoft Word Document հրամանաշարքը  կամ New- Microsoft Excel Worksheet, նայած թե ինչ ֆայլ է անհրաժեշտ:

Թղթապանակը  դա մի տեղ է, որտեղ պահվում են ինչպես այլ կարգի թղթապանակներ, այնպես էլ բնույթով իրար նման կամ լրացնող ֆայլեր և կանչագրեր: Թղթապանակը մեկ այլ թղթապանակից տարբերելու համար նրան տրվում է անուն (1-ից մինչև 255 սիմվոլ):

Թղթապանակ  ստեղծելու համար անհրաժեշտ է ընտրել վայրը որտեղ ուզում ենք ստեղծել ֆայլը այնուհետև  կատարել  New- Folder :

Թղթապանակի մեջ օբյեկտները կարող են դասավորվել աշխատանքային ցուցակի  <<Դիտել>> ներդիրից՝ ըստ այբբենական կարգի(Name), բայթերի քանակի (Size), տեսակների (Type), սյունյակով (Tiles), նշաններով(Icons) տարբեր չափերի,  տողով(List) և  տեղեկատվական  (Details) տարբերակներով:

Կանչագիրը  (Shortcut) այն նշանն է որը ցանկացած թղթապանակից կապ է ստեղծում  այլ թղթապանակի մեջ գտնվող օբյեկտի հետ: Այն ստեղծելու համար պետք է գործարկել                New- Shortcut հրամանաշարքը, որից հետո հաջորդաբար սեղմելով պատուհանի ներքևի Next կոճակը և բացելով հերթական պատուհանը պետք է պատասխանել առաջարկվող հարցերին, ապա կրկին սեղմել Next կոճակը և գործողությունների շարքն ավարտել նույն Next կոճակին փոխարինած Finish կոճակը սեղմելով:  

Կատեգորիա: Դաս 33 | Ավելացրեց: xvcxvc
Դիտումներ: 1666 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
LA© 2025 | Ստեղծել անվճար կայք с uCoz