Դաս
34. Ֆայլերի, թղթապանակների, կանչագրերի պատճենում, տեղափոխում, վերանվանում և հեռացում
Օբյեկտների պատճենումը,
տեղափոխումը, վերանվանումը և հեռացունը կատարվում է հետևյալ կերպ.
Պատճենում
1. բացել ելքային թղթապանակը,
2.առանձնացնել օբյեկտները, կատարել աշխատանքային ցուցակի Organize- Copy հրամանաշարքը,
3. բացել մուտքային թղթապանակը,
4.կատարել աշխատանքային ցուցակի Organize - Paste հրամանաշարքը:
Կամ սեղմել մկնիկի աջ կոճակը անհրաժեշտ
օբյեկտի վրա բացված պատուհանում ընտրել Copy, այնուհետև, որտեղ անհրաժեշտ է օբյեկտը,
սեղմել մկնիկի աջ կոճակը և բացված պատուհանում
ընտրել Past:
Տեղափոխում
1. բացել ելքային թղթապանակը,
2.առանձնացնել օբյեկտները, կատարել աշխատանքային ցուցակի Organize-Cut հրամանաշարքը,
3. բացել մուտքային թղթապանակը,
4.կատարել աշխատանքային ցուցակի Organize - Paste հրամանաշարքը:
Կամ սեղմել մկնիկի աջ կոճակը անհրաժեշտ
օբյեկտի վրա, բացված պատուհանում ընտրել Cut, այնուհետև որտեղ անհրաժեշտ է օբյեկտը,
սեղմել մկնիկի աջ կոճակը և բացված պատուհանում ընտրել Past:
Վերանվանումը
1. բացել ելքային թղթապանակը,
2.առանձնացնել օբյեկտները, կատարել աշխատանքային ցուցակի Organize-Rename հրամանաշարքը,
3. գրել նոր անվանումը,
Կամ սեղմել մկնիկի աջ կոճակը անհրաժեշտ օբյեկտի վրա, բացված պատուհանում ընտրել
Rename, այնուհետև լրացնել նոր անվանումը:
Հեռացում
1. առանձնացնել անհրաժեշտ օբյեկտը,
2. սեղմել Delete կոճակը ստեղնաշարից կամ կատարել աշխատանքային
ցուցակից Organize -Delete հրամանաշարքը
3. րնտրել երկխոսության պատուհանի ճիշտ հարցումը և սեղմել մկնիկ
ձախ կոճակը:
|