Դաս 5.
Ծանոթություն համակարգչի հետ
Համակարգիչը բաղկացած է պրոցեսրից, մոնիտորից, ստեղնաշարից, մկնիկից և հոսանքի կայունացուցիչից (UPS): Պրոցեսորում պահվում է բոլոր ծրագրերը որոնք տեղադրված են համակարգչում: Պրոցեսրում է տեղադրված համակարգչի կոշտ սկավառակը: Մոնիտոր միջոցով կարող ենք տեսնել համակարգչում տեղադրված ծրագրերը և աշխատել համակարգչի հետ:
Ստեղնաշարով կարող ենք տեքստեր հավաքել, մկնիկի միջոցով կարող ենք տեղաշարժ կատարել աշխատանքային սեղանի վրա, միացնել ծրագրեր:
ups-ը նախատեսված է հոսանքը կայուն պահպանելու համար, ինչպես նաև իր մեջ կուտակում է էլեկտրոէներգիա, որի շնորհիվ համակարգիչը մնում է միացված վիճակում եթե անգան սենյակի հոսանքը անջատված է :
Դաս 6. Ծանոթություն համակարգչի հետ
Համակարգչի հիմնական սարքավորումների միացում:
Համակարգչի բաղկացուցիչ մասերը՝ պրոցեսոր, մոնիտոր, ստեղնաշար, մկնիկ միանում են մալուխների (կաբելների) միջոցով: Համակարգչի պրոցեսորը և մոնիտորը միանում են UPS-ին, իսկ մկնիկը և ստեղնաշարը պրոցեսորին: UPS միանում է հոսանքի աղբյուրին:
Դաս 7. Ծանոթություն համակարգային
ծրագրերի հետ
Համակարգչի համակարգային ծրագրեր:
Windows 7 օպերացիոն համակարգը հանդիսանում է համակարգային ծրագիր, որի առկայությունը պարտադիր է համակարգչում:
Անտիվիրուսները նույնպես համակարգային ծրագրեր են նախատեսված համակարգիչը վնասակար ծրագրերից պաշտպանելու համար: Համակարգչի անխապան աշխատանքի համար անհրաժեշտ անտիվիրուսային ծրագիր տեղադրել համակարգչում:
|