Դաս 21. Աղյուսակի պահպանումը որպես նմուշ
Հաճախ անհրաժեշտություն է առաջանում հաճախակի
օգտագործվող աղյուսակները պահպանել որպես նմուշ, հետագա օգտագործման համար, քանի որ
ավելի հարմար է օգտագործել պատրաստի նմուշը, քան թե նորից հավաքել աղյուսակը, որում
պետք է լրացնենք անհրաժեշտ տվյալները: Աղյուսակը որպես նմուշ պահպանելու համար պետք
է կատարել հետևյալ հրամանաշարը` File- Save As և պահպանել որպես նմուշ` Excel
Template և նշել անվանումը: Պասրաստի նմուշը օգտագործելու համար այն պետք է թողարկել
կատարելով հետևյալ հրամանաշարը` File-New-My templates և սեղմել Charts, այնուհետև
ընտրում ենք մեր կողմից պահպանված նմուշը, օգտագործում ենք այն` լրացնում ենք տվյալներ,
կատարում ենք հաշվարկներ կամ այն ինչ անհրաժեշտ է և պահպանում այնտեղ որտեղ որ անհրաժեշտ
է:
|