Դաս
13. Անհատական համակարգչի կառուցվածքը և աշխատանքի սկզբունքը
Նկարում պատկերված են անհատական համակարգչի
հիմնական կառուցվածքային սարքերը:Ծանոթանանք դրանց
նշանակության հետ:
Համակարգային բլոկում տեղադրված
են համակարգչի աշխատանքն ապահովող կարևորագույն բաղկացուցիչ սարքերը:
Մոնիտորը նախատեսված
է էկրանի վրա ինֆորմացիա արտածելու համար. սա համակարգչի հիմնական արտածող սարքն է:
Ստեղնաշարը ինֆորմացիա
ներմուծելու հիմնական սարքն է:
Մկնիկը օգնում
է համակարգչի աշխատանքը կազմակերպել, ինչպես նաև նկարներ, գծագրեր ստեղծել:
|