Դաս 17. Մոնիտորի միացում, անջատում և կարգաբերում
Մոնիտոր - համակարգչային սարքավորում է, որը նախատեսված է տեքստային և գրաֆիկական ինֆորմացիան էկրանին արտածելու համար: Մոնիտորները սովորաբար լինում են գունավոր, չնայած համակարգչային տեխնոլոգիաների զարգացման ավելի վաղ էտապում կային նաև միագույն մոնիտորներ: Մոնիտորները չափվում են իրենց անկյունագծով, որոնք լինում են 14,15,17,... դյումանոց(1 դյում = 25.4 մմ): Մոնիտորները լինում են հարթ և գոգավոր: Կառուցվածքային տեսակետից գոյություն ունեն նաև հեղուկաբյուրեղային և այլ մոնիտորներ: 
Մոնիտորի 2 հիմնական տիպեր կան` էլեկտրոնաճառագայթային խողովակով և հեղուկ բյուրեղային: Հեղուկ բյուրեղային մոնիտորները կոչվում են նաև LCD (Liquid
Cristal Display) մոնիտորներ, իրենցից ներկայացնում են երկթիթեղանի թերթիկներ, որոնց միջև գտնվում է բյուրեղային կախույթը` սուսպենզիյա, որոնք փոփոխում են իրենց դիրքը էլեկտրական հոսանքի ազդեցության տակ:
Մոնիտորը միացվում և անջատվում
է համապատասխան կոճակի միջոով: Մոնիտորի վրա
կան նաև մի քանի կոճակներ, որոնք նախատեսված են գույները կարգավորելու համար, հաճախությունը
փոփոխելու համար և այլն:
|