Շաբաթ, 28.06.2025, 06:52Գլխավոր էջ

Բաժնի անվանակարգերը

Որոնել

Այցելուներ

Նյութերի ընտրություն

Տեղեկատվության հատկությունները և պահպանումը
30.07.2013, 21:58

Դաս  2.   Տեղեկատվության հատկությունները և պահպանումը

Տեղեկատվությունը բնութագրող հատկություններն են նրա հասկանալի, արդիական, ամբողջական, ստույգ և օգտակար լինելը:

Հասկանալի: Տեղեկատվությունը հասկանալի է, եթե ներկայացված է ընդունիչի համար ընկալելի տեսքով:

Արդիական: Տեղեկատվությունը արդիական է, եթե տվյալ պահին ընդունիչը կարող է այն գործածել նպատակաուղղված ձևով:

Ամբողջական, ստույգ, օգտակար: Տեղեկատվությունը ընդունիչի որոշակի նպատակի համար ամբողջական, ստույգ և օգտակար է, եթե բավարար է ընդունիչի կողմից համապատասխան որոշումներ կայացնելու համար:

Տեղեկատվության պահպանումը

Մեզանից յուրաքանչյուրը իր հիշողության մեջ պահպանում է որոշակի տեղեկատվության՝ տան հասցեն, ընկերների անունները, հասցեներն ու հեռախոսահամարները, բազմապատկման աղյուսակը, ուղղագրական հիմնական կանոնները և այն գիտելիքները, որոնք ստացել ենք դպրոցում: Բայց մարդն ընդունակ չէ իր հիշողության մեջ պահպանելու տեղեկատվության մեծ ծավալներ: Հաճախ տեղեկատվությունը պահպանելու համար օգտագործում ենք նոթատետր, տեղեկատու ձեռնարկներ, հանրագիտարան և այլն: Հնում տեղեկատվությունը տարբեր կերպ էր պահպանվում:

Լուսանկարչությունը, որը հայտնագործվել է 1839թ, հնարավորություն տվեց սերունդների համար պահպանելու մարդկանց դեմքերը, բնապատկերները, բնության երևույթները:

Սկզբնական տեղեկատվություն մարդիկ պահպանում էին քարերի վրա (սեպագիր արձանագրություն), սակայն քարի հետ աշխատելը դժվար էր: Եգիպտոսում պապիրուս կոչվող եղեգից սկսեցին թուղթ պատրաստել, որը անվանում էին պապիրուս և օգտագրծել տեղեկատվության պահպանման համար:

Տեղեկատվություն պահպանում էին նաև մագաղաթե թերթերի վրա, որոնք պատրաստվում էին հորթի կաշվից:

Ներկայումս տեղեկատվության պահպանման միջոցները տարբեր են՝ թուղթ, սկավառակներ, ձայնագրություններ, լուսանկարներ և այլն:

 

Կատեգորիա: Դաս 2 | Ավելացրեց: xvcxvc
Դիտումներ: 1522 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
LA© 2025 | Ստեղծել անվճար կայք с uCoz