Դաս 20. Ինֆորմացիայի արտաքին կրիչների տեսակները և դրանց հիմնական պարամետրերը

Ճկուն սկավառակի (Floppy Disk) ծավալը 1,44 Մբայթ է: Համակարգիչը կարող է
ունենալ մեկ կամ երկու ճկուն սկավառակատար, որոնք նշանակվում են A: և B: գրանշաններով:
Ներկայումս ճկուն սկավառակը չի օգտագործվում, իր փոքր ծավալի պատճառով: Լազերային սկավառակները` CD և DVD հիմնականում օգատործվում են մեծածավալ տեղեկատվություն մի համակարգչից մյուսը տեղափոխելու
համար կամ պահպանելու համար: CD-ի հիշողության
չափը 700 Մգբայթ է, իսկ DVD-ինը 4.7 Գբայթ:
Ֆլեշ հիշող սարքերը ինֆորմացիայի պահպանման ժամանակակից սարքեր են, արտադրվում
են տարբեր հիշողության չափերով:
|