Դաս 21. Տվյալների ներմուծման սարքեր
Ներածման սարքերն անհրաժեշտ են՝ համակարգիչ տեղեկատվություն ներմուծելու, ինչպես օրինակ՝ որևէ տառ մուտքագրելու կամ համակարգչին որևէ գործողություն կատարելու հրահանգ տալու համար։ Դրանցից մի քանիսը`
· Մկնիկ. սարք, որն օգտագործվում է համակարգչի էկրանին ցանկացած գործողություն կատարելու համար։ Սովորաբար մկնիկն ունի ձախ և աջ կոճակներ։ Օգտագործելով ձախ կոճակը՝ ընտրում եք անհրաժեշտ օբյեկտը և կտտացնելով էկրանին ակտիվացած տարածքի վրա՝ հրահանգ եք տալիս։ Աջ կոճակն օգտագործվում,
գործողությունների ցուցակ բացելու համար:
· Ստեղնաշար. ստեղների շարք, որը նման
է գրամեքենայի ստեղնաշարին։ Ստեղնաշարն օգտագործվում է տեքստ, ինչպես օրինակ՝
տառեր կամ թվեր համակարգիչ մուտքագրելու համար։
· Վեբ խցիկ. տեսախցիկի նման սարք է։
Այն հնարավորություն է տալիս լուսանկարելու, ինչպես նաև ուղիղ եթերով պատկերներ
ուղարկելու այլ օգտվողների։ Վեբ խցիկը հնարավորություն է տալիս ձեր ընկերներին և
ընտանիքի անդամներին տեսնելու ձեզ միմյանց հետ հաղորդակցվելու ընթացքում։
Կախված
կատարվող գործողությունից կարող է օգտագործվել մի շարք այլ ներմուծող սարքեր:
|