ՈՒրբաթ, 27.06.2025, 17:48Գլխավոր էջ

Բաժնի անվանակարգերը

Որոնել

Այցելուներ

Նյութերի ընտրություն

Ստեղների հիմնական խմբերը և դրանց նշանակությունը
31.07.2013, 12:28

Դաս 23. Ստեղների հիմնական խմբերը և դրանց նշանակությունը

 

         Ստեղնաշարը ներածման սարք է, որն օգտագործվում է հրամաններ կամ տեքստ համակարգիչ մուտքագրելու համար։


Սովորական ստեղնաշարի տարբեր տեսակի ստեղները ներկայացված են ստորև՝

·         Այբբենաթվային ստեղներ. այս ստեղներն օգտագործվում են տառեր և թվեր մուտքագրելու համար։

·         Հատուկ ստեղներ. Control (CTRL), SHIFT, SPACEBAR, ALT, CAPS LOCK և TAB ստեղները հատուկ ստեղներ են։ Այս հատուկ ստեղները հատուկ գործառույթներ են կատարում՝ կախված այն բանից, թե դրանք երբ և որ դեպքում են օգտագործվում։

·         Կետադրության ստեղներ. կետադրության ստեղները ներառում են կետադրական նշաններ մուտքագրելու ստեղները, ինչպես օրինակ՝ երկու կետ (:), կետ ստորակետ (;), հարցական նշան (?) և չակերտների հետևյալ տեսակները՝ «‘ ’» և «" ”»։

·         Հրամանների ստեղներ. INSERT (INS), DELETE (DEL) և BACKSPACE ստեղները հրամանների ստեղներ են։ Այս ստեղների միջոցով զետեղում կամ ջնջում են որևէ տեքստ կամ առարկա։

·         ENTER ստեղնը. ENTER կամ ստեղնը օգտագործվում է՝ զետեղման կետը նոր տողի սկիզբ տեղափոխելու համար։ Որոշ ծրագրերում այն օգտագործվում է համակարգչին հրամաններ տալու կամ խնդիրը հաստատելու համար։

·         Նավարկման ստեղներ. սլաքաստեղները, HOME, END, PAGE UP և PAGE DOWN ստեղները նավարկման ստեղներ են։ Սլաքաստեղներն օգտագործվում են զետեղման կետը վերև, ներքև, աջ և ձախ տեղափոխելու համար։ HOME ստեղնը օգտագործվում է՝ նշորդը տեքստի տողի կամ փաստաթղթի սկիզբ տեղափոխելու համար։ END ստեղնը, հակառակը, նշորդը տեղափոխում է տողի կամ նիշքի վերջը՝ կախված ծրագրից։ Փաստաթուղթ դիտելիս PAGE UP ստեղնը օգտագործվում է մեկ էջ վերև, իսկ PAGE DOWN ստեղնը՝ մեկ էջ ներքև տեղափոխվելու համար։ PAGE UP և PAGE DOWN ստեղների գործառույթները տարբերվում են ըստ ծրագրի։

·         Գործառույթի ստեղներ. F1–ից F12 պիտակ կրող ստեղները գործառույթի ստեղներ են։ Դրանք օգտագործվում են որոշակի գործառույթներ կատարելու համար։ Դրանց գործառույթները տարբերվում են ըստ ծրագրի։

·         Թվային ստեղնախումբ. ոչ բոլոր ստեղնաշարերը թվային ստեղնախումբ ունեն։ Առկայության դեպքում այն իրենից ներկայացնում է առանձին ստեղների խումբ, որը ներառում է 0–9–ը թվերով նշված ստեղները, տասնորդական կետը, հատուկ գրանշանները և նավարկման նշանները։ Այս ստեղնախմբի NUM LOCK ստեղնը հնարավորություն է տալիս փոխանջատել թվային և նավարկման ստեղները։

·         Windows ստեղնը. CTRL և ALT ստեղների միջև գտնվում է Windows ստեղնը։ Դրա վրա պատկերված է Մայքրոսոֆթի  պատկերանշանը կամ Windows–ի դրոշը։ Այս ստեղնը օգտագործվում է՝ Մեկնարկային ցանկը բացելու կամ, որևէ երկրորդ ստեղնի հետ միասին, Windows–ին առնչվող որևէ սովորական գործողություն կատարելու համար։ Windows ստեղնի հստակ գործառույթը կախված է համապատասխան ծրագրից։


Կատեգորիա: Դաս 22 | Ավելացրեց: xvcxvc
Դիտումներ: 1974 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
LA© 2025 | Ստեղծել անվճար կայք с uCoz