ՈՒրբաթ, 27.06.2025, 18:00Գլխավոր էջ

Բաժնի անվանակարգերը

Որոնել

Այցելուներ

Նյութերի ընտրություն

Անվտանգության տեխնիկա: Աշխատատեղի կազմակերպում
31.07.2013, 12:46

Համակարգչից  օգտվելու  անվտանգության կանոններ

Դաս  28.   Անվտանգության տեխնիկա

Քանի որ համակարգչային աշխատատեղում կյանքի համար վտանգավոր լարում կա, ապա պետք է ուշադիր լինել և  խստորեն հետևել  անվտանգության պահպանման ստորև բերված կանոններին.

1. համակարգչից օգտվելիս անհրաժեշտ է կրել մաքուր, չոր հագուստ,

2. համակարգչային դասարան կարելի է մտնել միայն ուսուցչի թույլտվությամբ, հանգիստ, չդիպչելով համակարգիչների սեղաններին և սարքավորումներին,

3.համակարգչով աշխատելիս անհրաժեշտ է խստորեն հետևել ուսուցչի ցուցումներին

4. վառվող լարերի յուրահատուկ հոտի կամ ծխի առկայության դեպքում պետք է ազատել աշխատանքային տեղը և անհապաղ տեղեկացնել ուսուցչին,

5. առանց ուսուցչի թույլտվության չի կարելի համակարգիչը միացնել կամ անջատել,

6. արգելվում է դիպչել համակարգչի լարերին,

7. արգելվում է հպվել էկրանին և համակարգչի բաղկացուցիչ սարքերի հետնամասերին,

8. արգելվում է համակարգչին մոտենալ կեղտոտ կամ թաց ձեռքերով,

9. չի կարելի աշխատել այնպիսի համակարգիչներով, որոնք վնասված պատյան, լարերի վնասված մեկուսացում կամ պատյանի վրա էլեկտրական լարման նշան ունեն,

10. արգելվում է համակարգչի սարքերի վրա որևէ առարկա դնել,

11. արգելվում է փորձել ինքնուրույն վերացնել համակարգչի անսարքությունը:

Անվտանգության կանոնների պահպանումը պարտադիր է բոլորի համար:


Կատեգորիա: Դաս 28 | Ավելացրեց: xvcxvc
Դիտումներ: 3306 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
LA© 2025 | Ստեղծել անվճար կայք с uCoz