Շաբաթ, 28.06.2025, 04:25Գլխավոր էջ

Բաժնի անվանակարգերը

Որոնել

Այցելուներ

Նյութերի ընտրություն

Տեղեկատվության որոնում
30.07.2013, 22:04

Դաս  4.   Տեղեկատվության որոնում

        Տեղեկատվության մշակաման կարևոր տեսակներից մեկը նրա որոնումն է: Մենք իրականացնում ենք տեղեկատվության որոնում, երբ բառարանում փնտրում ենք անհրաժեշտ բառ կամ ինչ-որ նոր բան սովորելու նպատակով գիրք ենք կարդում: Մեզ անհրաժեշտ հեռախոսահամարն իմանալու նպատակով տեղեկատվական ծառայությանը դիմելը նույնպես տեղեկատվության որոնում է:

        Գոյություն ունեն մի շարք կազմակերպություններ և ծառայություներ, որոնք ստեղծված են հենց տեղեկատվության որոնման նպատակով: Տիեզերական արբանյակներն անընդհատ նկարահանում են երկրագնդի մակերևույթին տեղի ունեցող բազմաբնույթ երևույթների մասին տվյալներ և դրանք ուղարկում են երկրագնդի վրա աշխատող հատուկ կազմակերպությունների: Վերջիններս մշակում են այդ տվյալները և ստանում անտառային հրդեհների, ջրհեղեղների և տարերային այլ աղետների մասին խիստ անհրաժեշտ տեղեկատվություն, որը հնարավորություն է ընձեռում ժամանակին ձեռնարկելու համապատասխան միջոցառումներ՝ տուժածներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար:

       Սովորաբար տեղեկատվության որոնումը իրականացվում է տեղեկատվության որոշակի պահոցներում, ինչպիսիք կարող են լինել հեռախոսային տեղեկատուն, բառարանը, հանրագիտարանը, համացանցը և այլն: Այդ պահոցներում զետեղված բազմաբնույթ և զանազան տեղեկատվությունից ընտրում ենք մեզ անհրաժեշտ և որոշակի պահանջների բավարարող տեղեկատվությունը, հեռախոսագրքից ընտրում ենք համադասարանցու հեռախոսի համարը, բառարանի միջոցով թարգմանում ենք անհրաժեշտ բառը, հանրագիտարանից՝ անհրաժեշտ տեղեկատվություն,  իսկ համացանցից իմանում ենք բջջային հեռախոսի մեզ շատ դուր եկած նմուշի գինը: 

Կատեգորիա: Դաս 4 | Ավելացրեց: xvcxvc
Դիտումներ: 1751 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
LA© 2025 | Ստեղծել անվճար կայք с uCoz